ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N1 Հանրային Խորհրդի Ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովի 2009 թ. հուլիսի 7-ի նիստի

29.04.2010

1. Հանձնաժողովի նախագահ Ս. Զոլյանը ներկայացրեց ՀՀ Հանրային խորհրդի հանձնաժողովի տիպային կանոնակարգը։ Քվեարկությամբ տիպային կանոնակարգը միաձայն ընդունվեց որպես հիմք։
2. Վլ. Մովսիսյանը ներկայացրեց առաջարկ հանձնաժողովի կազմում երեք ենթահանձնաժողովների ձևավորման մասին։ Հանձնաժողովի նախագահ Ս. Զոլյանը պաշտպանեց։ Արտահայտվեցին Ի. Սեմյոնովը, Ռ. Վարժապետյանը, Ա. Կրկյաշալյանը, է. Պոլատովը, այլոք։ Քվեարկությամբ միաձայն ընդունվեց հանձնաժողովի կազմում երեք ենթահանձնաժողովներ (1) սոցիալ– տնտեսական հարցերի; 2)իրավական հարցերի և միջազգային կապերի, 3)մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության) ձևավորելու Վլ. Մովսիսյանի առաջարկը։
3. Առանձին-առանձին տեղի ունեցան ձևավորված ենթահանձնաժողովների նախագահների ընտրություններ։

• Սոցիալ– տնտեսական հարցերի ենթահանձնաժողովում առաջադրվեցին 3 թեկնածուներ՝ Ս. Սադոևը, Ա. Թամոյանը և Ս. Ռաֆայելիդիսը։ Միաձայն ընտրվեց Ա. Թամոյանը, սակայն նա ինքնաբացարկ հայտնեց, որից հետո ընտրվեց Ս. Ռաֆայելիդիսը՝ երեք ձայն, Ս. Սադոևը՝ 0 ձայն։
• Իրավական հարցերի և միջազգային կապերի ենթահանձնաժողովում ձայների մեծամասնությամբ նախագահ ընտրվեց Ռիմա Վարժապետյանը (Ա. Կրկյաշալյանը դեմ)։
• Մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության ենթահանձնաժողովում տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքում ձայների մեծամասնությամբ նախագահ ընտրվեց Ալլա Կուզմինսկայան։

Նիստի ավարտին հաստատվեցին ենթահանձնաժողովների կազմը և Կոլեգիայի կազմը՝ Հանրային խորհրդի անդամ Վլ. Մովսիսյանի, հանձնաժողովի և ենթահանձնաժողովների նախագահների անդամությամբ։


Հանրային խորհրդի Ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովի նախագահ՝

Ս. Զոլյան

← Վերադառնալ ցուցակին