ՕՐԱԿԱՐԳ

16.04.2010

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի կողմից հանրային խորհրդի քննարկմանը ներկայացվող հարցերը.

1. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բարելավման մասին` հիմք ընդունելով ՙՀայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման կարգը սահմանելու մասին՚ ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը:


Զեկ. Կորյուն Առաքելյան

Նախագիծ
2010 թ. ապրիլի 13

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի Տարածքային կառավարման
և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի


Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բարելավման մասին` հիմք ընդունելով ՙՀայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման կարգը սահմանելու մասին՚ ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը:

Քննարկելով ՙՀայաստանի Հանրապետության Մարզերում պետական կառավարման կարգը սահմանելու մասին՚ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, հանձնաժողովը նշում է, որ ՀՀ նախագահըի նոր հրամանագիրը ընդլայնում է մարզպետների գործունեության շրջանակը` նախատեսելով նոր բնագավառներ, որոնք ընդգրկված չէին ներկայիս գործող հրամանագրում:
Նախագծով ՀՀ մարզերում ուժեղացվում է պետական կառավարումը, իսկ տեղական ինքնակառավարումը մնում է նույն մակարդակի վրա:
Հաշվի առնելով վերոհիշյալը հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հավանություն տալով ՀՀ Նախագահի նոր հրամանագրի նախագծին, կարևորել մարզերում տեղական ինքնակառավարման կատարելագործումը, մշակել միջոցառումներ հայանքներում տեղական ինքնակառավարումը բարելավելու ուղղությամբ և ներկայացնել ՀՀ Կառավարություն:
2. Հանձնարարել Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովին մշակել և Հանրային խորհրդի քննարկմանը ներկայացնել Տարածքային կառավարման մասին, Տեղական ինքնակառավարման մասին, Համայնքային ծառայության մասին, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքներում, ՀՀ Ընտրական օրենսգրքում և իրավական այլ ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ:

← Վերադառնալ ցուցակին