Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիր նախագծի վերաբերյալ

13.04.2010

Հայաստանի Հանրապետության մարզերում պետական
կառավարման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիր նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով և այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին առաջին հրամանագիրը գործողության մեջ է դրվել 1997 թ. մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից: Այդ հրամանագրի առաջին փոփոխությունը կատարվել է 1998 թ. հուլիսի 7-ին, երկրորդը` 2002 թ. մարտի 16-ին, երրորդը` 2006 թ. հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ.Քոչարյանի կողմից:
2010 թ. ներակայացվել է նախագիծ ՙՀայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման կարգը սահմանելու մասին՚ Հայաստանի Հանրապետության նախագահ Ս.Սարգսյանի հրամանագիրը:
Մարզերում պետական կառավարումն իրականացվում է պետական և համայնքային շահերի ներդաշնակ իրականացման, ինչպես նաև մարզպետների և հանրապետական գործադիր մարմինների (այսուհետ` գործադիր մարմին) ու գործադիր մարմինների տարածքային (այսուհետ` տարածքային ծառայություն) համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման միջոցով:
- Պետական կառավարումը մարզերում իրականացնում է մարզպետը, որն ապահովում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրագործումը:
- Մարզպետը օրենքներով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված իրավասության սահմաններում, մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործում է հետևյալ բնագավառներում`
1. ֆինանսներ
2. տնտեսական զարգացում
3. սոցիալական ապահովություն
4. առողջապահություն
5. կրթություն
6. քաղաքականություն
7. տրանսպորտ և ճանապարհաշինություն
8. գյուղատնտեսություն և հողօգտագործում
9. բնության և նշրջակա միջավայրի պահպանություն
10. մշակույթ
11. սպորտ և երիտասարդության հարցեր
12. պաշտպանություն
13. միջազգային համագործակցություն
14. արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանություն:
ՀՀ մարզերում պետական կառավարման մասին ՀՀ նախագահի նոր հրամանագրի նախագծով ընդլայնվում է մարզպետների գործունեության շրջանակը` նախատեսելով նոր բնագավառներ, որոնք ընդգրկված չեն ներկայիս գործող հրամանագրում, մասնավորապես` մարզպետի գործառույթներ մարզի
- տնտեսական զարգացման
- միջազգային համագործակցության
- երիտասարդության
- արտակարգ իրավիճակների և քաղաքաղիական պաշտպանության
- պաշտպանության բնագավառներում:
Հստակեցվել է մարզպետի հարաբերությունները գործադիր իշխանության հանրապետական մարմինների հետ, մասնավորապես նախատեսվել է, որ մարզպետը իրավունք ունի գրավոր ցուցում տալու մարզպետի համակարգման ոլորտում գտնվող գործադիր իշխանության հանրապետական մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին` տարածքային ծառայության ղեկավարի արդյունավետ գործունեության վերաբերյալ:
Նախատեսվել է նաև, որ գործադիր իշխանության հանրապետական մարմինների տարածքային ծառայությունները իրենց տարեկան աշխատանքային ծրագրերը պետք է համաձայնեցնեն մարզպետի հետ:
Մարզխորհուրդների դերակատարումն բարձրացնելու նպատակով նախատեսվել են մի շարք հարցերի պարտադիր քննարկում այդ կառույցում, մասնավորապես նախատեսվում է, որ մարզպետը մարզխորհրդի քննարկմանը պետք է ներակայացնի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվող իր հաշվետվությունները` մարզի սոցիալ-տնտեսական վիճակի և իր գործունեության մասին,
2. մարզի տնտեսական զարգացման տարեկան և երկրաժամկետ ծրագրերը,
3. մարզային զարգացման ծրարերի իրականացման մոնիթորինգի արդյունքները,
4. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի և վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական այլ մարմինների կողմից մարզում իրականացված ստուգումների արդյունքում կազմված փաստաթղթերը,
5. Հայաստանի Հանրապետության պետբյուջեով մարզի տարածքում իրականացման համար նախատեսված ծրագրերը,
6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով, և այլ միջոցներով մարզին վերաբերվող ծրագրերի կատարման ընթացքը,
7. համայնքի ղեկավարի վարքագծի վերաբերյալ իրավապահ մարմիններից ստացված միջնորդագրերը:
Հրամանագրի նախագիծը ՀՀ մարզերում ուժեղացնում է պետական կառավարումը, ընդլայնում է մարզպետի գործունեության շրջանակը, սակայն տեղական ինքնակառավարման հատվածը մնում է նույնը, բայց հրամանագրի 40-րդ կետով նախատեսվում է, որ Մարզպետը առաջարկություններ պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարություն` միջհամայնքային միավորումներ ստեղծելու և համայնքները միավորելու վերաբերյալ:
Օգտվելով այդ հնարավորությունից Ձեր քննարկմանն եմ ներկայացնում այդ հարցի հետևյալ տարբերակը.
1. Ստեղծել միջհամայնքային միավորումներ խորհրդային շրջանների տարածքներում` ընտրովի համակարգով, իսկ մինչև 100 ընտրող ունեցող համայնքների ղեկավարների ինստիտուտ փոխարինել նշանակովի համակարգով (ինչպես դա արվեց Երևան քաղաքի համար):
2. Առաջարկություն ներկայացնել Տեղական կառավարման օրենքում փոփոխություններ կատարելու համար:

Տարածքային կառավարման
ենթահանձնաժողովի նախագահ` Յու. Խալաթյան







Նախագիծ
2010 թ. ապրիլի 13

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահության և Տարածքային կառավարման ենթահանձնաժողովի նիստի

Հայաստանի Հանրապետության Մարզերում
պետական կառավարման կարգը սահմանելու մասին

Քննարկելով ՙՀայաստանի Հանրապետության Մարզերում պետական կառավարման կարգը սահմանելու մասին՚ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, հանձնաժողովը նշում է, որ ՀՀ նախագահըի նոր հրամանագիրը ընդլայնում է մարզպետների գործունեության շրջանակը` նախատեսելով նոր բնագավառներ, որոնք ընդգրկված չէին ներկայիս գործող հրամանագրում:
Նախագծով ՀՀ մարզերում ուժեղացվում է պետական կառավարումը, իսկ տեղական ինքնակառավարումը մնում է նույն մակարդակի վրա:
Հաշվի առնելով վերոհիշյալը հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հավանություն տալ ՀՀ Նախագահի նոր հրամանագրի նախագծին:
2. Կարևորել մարզերում տեղական ինքնակառավարման ուժեղացումը, այդ գործում մարզպետարանների և մարզպետների դերի բարձրացումը և նրանց գործունեության շրջանակների ընդլայնումը:
3. Միաժամանակ հանձնաժողովը նշում է, որ մարզպետների գործունեության շրջանակը ընդլայնման, տարածքային կառավարման ուժեղացման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև կատարելագործել տեղական ինքնակառավարումը:
4. Նախկին շրջանային տարածքներում կազմավորել ընտրովի համակարգով միջհամայնքային միավորումներ:

← Վերադառնալ ցուցակին