Ծ Ր Ա Գ Ի Ր Հայաստանի Հանրապետության բնակավայրերի քաղաքաշինական

18.03.2010

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ:
Յուրաքանչյուր համայնքի կենսագործունեության և զարգացման հիմնական ուղղությունը հանդիսանում է քաղաքաշինական գործունեությունը, որը հիմնված է առավելապես հողօգտագործման գործառույթների վրա:
Համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` տարածքային ռեuուրuների և
կառուցապատման փաuտացի վիճակի վերլուծության և համալիր գնահատականի հիման
վրա հիմնավորում և ամրագրում է համայնքի տարածքային զարգացման ուղղությունները, որոշում է uոցիալական, մշակութային, արդյունաբերական,
գյուղատնտեuական, բնապահպանական, ինժեներական և տրանuպորտային համակարգերի տեղադրման ու զարգացման, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանության, բնական լանդշաֆտների, բնության հուշարձանների, պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառումները, հիմնական (բազային) գոտիավորմամբ կանոնակարգում է բնակավայրի (բնակավայրերի) և դրա (դրանց) uահմաններից դուրu քաղաքաշինական գործունեության oբյեկտ հանդիuացող տարբեր նպատակային և գործառական նշանակության հողերի oգտագործման խնդիրները, uահմանում է դրանց նկատմամբ պարտադիր պահանջները և տարածքների իրացման և կառուցապատման հերթականությունը:

II. ԻՐԱՎԻՃԱԿԸ:
Հայաստանի Հանրապետության ոչ բոլոր քաղաքային բնակավայրերն են ապահովված համապատասխան քաղաքաշինական /տարածական պլանավորման/ և հողաշինարարական փաստաթղթերով /տեղեկանքներ N1 և N2/:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N1
ՀՀ պետական բյուջեի միջոցներով
(ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով)
մշակված գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի
առկայության վերաբերյալ

Տարեթիվը Բնակավայրի անվանումը Մարզը
1 2 3
2004թ. 1. Հանքավան Կոտայք
2. Արզական Կոտայք
3. Արզնի Կոտայք
4. Արտավազ Կոտայք
5. Ագարակ Սյունիք
6. Նյուվադի Սյունիք

2007թ. 1. Գառնի Կոտայք
2. Ախուրյան Շիրակ
3. Տաթև Սյունիք
4. Արենի Վայոց Ձոր
5. Ծաղկահովիտ
6. Հաղարծին Տավուշ

Տեղեկանքներում նշված փաստաթղթերը մշակվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին /պատվիրատու` ՀՀ քաղաքաշինության նախարարություն, համապատասխան մարզպետարաններ/ կամ համապատասխան համայնքների միջոցների հաշվին:

III. ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ:
Համաձայն ՙՔաղաքաշինության մասին՚ ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաuտաթղթերից Հայաuտանի Հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակումը պարտադիր է համայնքների համար:
Բնակավայրերի համար uահմանված պարտադիր մշակման ենթակա տարածական պլանավորման փաuտաթղթերը մշակվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին և հաuտատվում են Հայաuտանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Նույն օրենքի 14.3-րդ հոդվածի համաձայն`
- համայնքի վարչական uահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է բնակավայրի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծերով,
- համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերն առաջին անգամ հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը, իuկ դրանց փոփոխությունները (առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության) իրականացնում են ըuտ անհրաժեշտության եւ հաuտատում են տեղական ինքնակառավարման մարմինները` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:
- համայնքի վարչական uահմաններում հողoգտագործումը կանոնակարգվում է հողերի գոտիավորման և oգտագործման uխեմաներով` Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքով և այլ նորմատիվ իրավական ակտերով uահմանված կարգով:
Համաձայն ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջների համայնքի ղեկավարը քաղաքաշինության բնագավառում իրականացնում է նաև հետեւյալ պարտադիր լիազորությունները.
- ՀՀ կառավարության uահմանած կարգով կազմում է քաղաքային և գյուղական
համայնքների գլխավոր հատակագծերը, հողերի գոտիավորման և oգտագործման
uխեմաները, գոտիավորման այլ փաuտաթղթեր:

IV. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ:
Այսպիսվ` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան բնակավայրերի գլխավոր հատակագծերի և հողերի գոտիավորման և oգտագործման uխեմաների մշակումը անհրաժեշտ և պարտադիր է համայնքների համար, քանի որ համայնքներում քաղաքաշինական և հողօգտագործման գործունեություն կարելի է իրականացնել միայն նշված փաստաթղթերի առկայության դեպքում:

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ:
Ծրագրի իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է`
1. Հաշվառել և գույքագրել Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ գլխավոր հատակագծերի, գոտիավորման նախագծերի և հողերի գոտիավորման և oգտագործման uխեմաների առկայությունը,
2. Կազմել նշված փաստաթղթերի մշակման հերթականությունն ըստ տարիների` ելնելով բնակավայրերի քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման վիճակից և առանձնահատկություններից, ինչպես նաև դրանցից առաջնահերթություն տալով հանրապետության տնտեսական զարգացման համապատասխան ծրագրերում ընդգրկված բնակավայրերին /սահմանամերձ, բարձրլեռնային, առողջարանային և այլն,
3. Հստակեցնել նշված բնակավայրերի քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացման ֆինանսավորման աղբյուրները` ՀՀ պետական բյուջե, համայնքային բյուջե, վարկային կամ դրամաշնորհային միջոցներ,
4. Ծրագրով նախատեսված ՀՀ բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման ապահովում, անհրաժեշտության դեպքում նաև առկա նախագծերի լրամշակում:


Տարածքային կառավարման և տեղական
ինքնակառավարման հարցերի
հանձնաժողովի նախագահ` Կ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Տարածքային զարգացման հարցերի
ենթահանձնաժողովի նախագահ` Ս. ՕՀԱՆՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին