ՀՀ Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությւոնների հանձնաժողովի 2010թ. առաջին լիագումար նիստ

18.03.2010

ՀՀ Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությւոնների հանձնաժողովի 2010թ. առաջին լիագումար նիստի


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ներկա էին հանձնաժողովի 36 անդամներից 32-ը: Չորս անդամներ հարգելի պատճառաբանությամբ նախապես տեղեկացրել էին իրենց բացակայության մասին:

Նիստին մասնակցում էին նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վ.Ասցատրյանը և աշխատակից Շ.Սարատիկյանը: Որպես փորձագետ հրավիրված էր և նիստին մասնակցում էր ազգագրագետ Հ.Խառատյանը:

Նիստը նախագահում էր Հանրային խորհրդի ազգային փոքրքմանսնությւոնների հանձնաժողովի նախագահ Ս.Զոլյանը:
Նիստի քարտուղար էր “Սոցիալ-տնտեսական” ենթահանձնաժողովի նախագահ Ս.Ռաֆաելիդիսը:

Նիստը նախագահող Ս.Զոլյանը հրապարակեց նախապես տեղեկացված օրակարգի հարցերը.
1. Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կատարման ընթացքի վերաբերյալ ՀՀ զեկույցի Եվրոպայի խորհրդի դիտարկումների երկրորդ փուլի “Խարտիայի Փորձագետների կոմիտեի զեկույցը” և “Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականը Հայաստանում Խարտիայի կիրառման վերաբերյալ”, ինչպես նաև “Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին” կոնվենցիայից բխող Հայաստանի իրավիճակի վերլուծություն/վերլուծող և ներկայացնող Է.Փոլադով/,
2. Ազգային փոքրամասնությունների և փոքրամասնությունների լեզվակիրների միջև փոխհանդուրժողականության իրավիճակի շուրջ /բանախոս` Ռ.Վարժապետյան/,
3. ՀՀ-ում հանրային կրթության բարեխումների շրջանակներում ավագ դպրոցի կառուցվածում փոքրամասնությունների լեզուների տեղի և կարգավիճակի ճշգրտում /զեկուցող` Ալլա Կուզմինսկայա/,
4. Ընթացիկ կազմակերպական հարցերի շուրջ տեղեկատվություն /հանձնաժողովիւ նախագահ` Ս.Զոլյան/:

Ընթացիկ կազմակերպական հարցերի շուրջ Ս.Զոլյանը տեղեկացրեց, որ Հանրային խորհրդի կողմից Տաթևիկ Գազարյանը կցված է ազգային փոքրամասնությունների հանձնաժողովին` որպես համակարգող, ինչպես նաև այն մասին, որ լիագումար նիստին մարզերից եկած ազգային փոքրամասնությունների ենթահանձնաժողովի անդամների ճանապարհածախսը վճարվելու է Հանրային խորհրդի կողմից: Նախագահողը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը շուտով ռուսերեն լեզվով թարգմանված կունենա “Խարտիայի Փորձագետների կոմիտեի զեկույցը” և “Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականը Հայաստանում Խարտիայի կիրառման վերաբերյալ”, և անմիաջապես այդ տարբերակով կբաժանի փոքրամասնությունների լեզուների խմբերին:

Է.Փոլադովը իր վերլուծության ընթացքում անդրադարձավ “Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին” կոնվենցիայի կատարման ընթացքի հերթական դիտարկող խմբի հարցաշարին և ներկայացրեց իրավիճակը Հայաստանում: Քննարկումներից հետո լիագումար նիստի մասնակիցները գտան, որ կենվենցիան Հայաստանում իրականացվում է անհրաժեշտ տեմպերով, սակայն փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունները պետք է ավելի ակտիվ աշխատեն:
Ռ.Վարժապետյանը հաղորդեց, որ որոշ անախորժ մթնոլորտ է ստեղծվել առանձին փոքրամասնական խմբերի ինքնության տեսակետների արտահայտման ձևերի միջև, որոնք երբեմն շրջանցում են հանդուրժողականության ընդունված նորմերը:
Ալլա Կուզմինսկայան ներկայացրեց ավագ դպրոցի ներդրման ընթացքում փոքրամասնությունների լեզուների կրթության հնարավորությունների հավանական պրոբլեմները:

Օրակարգի հարցերի շուրջ հիմնական բանախոսների վերլուծությունները լսելուց հետո ծավալված շահագրգիռ քննարկումների արդյունքում որոշվեց.
1. Հայաստանում Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի կիրառման առնչությամբ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Հանձնարարականը ընդունել ի գիտություն և առաջարկել ՀՀ կառավարությանը ակտիվացնել դատարաններում համապատասխան լեզուներով թարգմանչի ծառայությունները կիրառելու պրակտիկան, ավարտին հասցնել ասորերենով, քրդերենով և եզդիերենով դասավանդող կադրերի պատրաստման ծրագրերը,
2. Կազմել հանձանխումբ և գործուղել եզդիաբնակ ու քրդաբնակ գյուղերը` տեղում ուսումնասիրելու դպրոցական կրթության իրավիճակը, մայրենի լեզվի ուսուցման հնարավորությունները և ավագ դպրոցում դրանց ներառման հնարավորություններն ու նպատակահարմարարությունը,
3. Կոչ անել փոքրամասնությունների լեզվակիրներին` միմյանց հանդեպ վերաբերել հարգանքով և հանդուրժողոկանության մթնոլտում քննարկել բոլոր հուզող պրոբլեմները:

← Վերադառնալ ցուցակին