ՀԽ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված առաջնահերթ կարևորության հարցերի ցանկ և այդ հարցերի լուծմանն ուղված ՀԽ կողմից կատարվելիք միջոցառումներ

26.02.2010

1. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում արտադրության կազմակերպման հարցերի ուսումնասիրման և գյուղացիական կոոպերատիվների զարգացման խնդիրները
- Հանրապետության տարածքաշրջաններում, մարզպետարաններում, համայնքներում, գյուղացիական տնտեսություներում ուսումնասիրել արտադրության կազմակերպման հարցերը, այն կապելով գյուղացիական կոոպերատիվների զարգացման խնդիրների հետ, հաշվի առնելով սերմնաբուծության, անասնաբուծության, տոհմաբուծության աշխատանքների բարելավման, գյուղատնտեսական մթերքների արտադրության մեջ ազատ մրցակցության խթանման և արտադրանքի իրացման խնդիրները:

2. ՙՀՀ գյուղատնտեսության կոոպերացիայի մասին՚ օրենքի նախագծի մշակում
- Համապատասխան աշխատանքային խմբի միջոցով ուսումնասիրել օրենսդրական դաշտի այն թերությունները, որոնք գոյություն ունեցող կոոպերացիայի օրենքի շրջանակներում գյուղատնտեսության բնագավառում կոոպերացիաների համար չեն համապատասխանում կամ չեն գործում:
- ՀՀ գյուղատնտեսության կոոպերացիայի մասին օրենքը, բաց լսումների միջոցով քննարկել տարածքաշրջաններում գյուղատնտեսության նախարարության, ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի հետ, որից հետո որպես նախագիծ ներկայացնել ՀՀ հանրային խորհրդի հաստատմանը:

← Վերադառնալ ցուցակին