ՀՀ Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովը

08.02.2010

 

Հանրային խորհրդի մակարդակով առաջարկվում է քննարկել.

1. Փոքրամասնությունների լեզուների և թոքրամասնությունների լեզուներով կրթության խնդիրները ըստ Եվրոպայի խորհրդի նախարարների կեմիտեի ՙՓոքրամասնությունների և ռեգիոնալ լեզուների եվրոպական Խարտիայի՚ կատարման ընթացքի մասին ՀՀ զեկույցները, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականների և դրանց իրականացման ընթացքը:
2. ՀՀ կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների միջազգային օրենսդրության և ազգային օրենքների համադրեիլության մկարդակը և առկա պրոբլեմները:


ՀՀ Հանրային  խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի աշխատանքների իրականացման համար հանրային խորհրդի աջակցության հարցեր

• Աջակցել կրթության և մշակույթի նախարարությունների հետ միասին բազմալեզու կրթության ներդրման և բազմամշակութային հասարակության կառուցման հնարավորություջնների քննարկմանը:
• Աջակցել ազգային փոքրամասնությունների իրավունքները կարգավորող առանձին օրենքի  անհրաժեշտության հարցի քննարկմանը,
• Աջակցել մշտական /կամ տևական/ սեմինար-քննարկումների կազմակերպում, որոնցում իքննարկվեն ՀՀ ազգային փոքրամասնությունների տարաբնույթ իրավունքների /լեզվա-կրթական, մշակութային, լրատվական, հասարակական կյանքին մասնակցության/ իրացման խնդիրները` կենտրոնական կառավարման, տեղական կառավարման և ազգային փոքրամասնությունների բնակության վայրերի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ազգային փոքրամասնությունների կրթա-մշակութային կառույցների /դպրոցներ, հասարակական կազմակերպություններ, հիմնադիրներ և այլն/ ներկայացուցիչների հետ միասին,
• Աջակցել ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներ այցելություններին` տեղերում իրավիճակի վերլուծություն և  իրավիճակների իրազեկում անելու նպատակով, ներառելով իշխանության կառույցները:
• Աջակցել ազգային և լեզվական փոքրամասնությունների խնդիրները լուսաբանող տեղեկատվական և վերլուծական պարբերականի հրատարակությունը,
• Աջակցել ազգային և լեզվական փոքրամասնությունների հոծ բնակության վայրերում տեղեկատվական և իրավունքի իրազեկման նյութերի տրածմանը:
• Աջակցել ազգային և լեզվական փոքրամասնությունների մեծահսակների հայերեն լեզվի ուսուցմանը:

← Վերադառնալ ցուցակին