Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյան

Ավարտել է Երևանի պետական համալսարանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է:

Մինչեւ 1988թ. - տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ, և կազմակերպիչ:

1988թ. փետրվարից - «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1988թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: ՀՀՇ վարչության առաջին նախագահ:

1990թ. մայիս – Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր:

1990թ. օգոստոսի 13-ից - 1991թ. սեպտեմբերի 26-ը - ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ):

1991թ- Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության /ԱԺՄ/ հիմնադիրներից:

1992թ. սեպտեմբեր - 1993թ. օգոստոս - ՀՀ պետնախարար, այսուհետեւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը:

1995-2007 թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր: ԱԺՄ խմբակցության ղեկավար:

2009 թ-ից` ՀՀ Հանրային խորհրդի նախագահ:

Նաև Ազգային Ժողովրդավարական Միություն կուսակցության նախագահ: