ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հուլիսի 13-ի «Հանրային խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-157-Ա հրամանգով ստեղծված հանձնախմբի առաջարկությունները.

  1. Հաստատել Հանրային խորհրդի կանոնադրությունը` համաձայն 1-ին հավելվածի:
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող` Հանրային խորհրդի անդամների կազմը (համաձայնությամբ)` համաձայն 2-րդ հավելվածի:
  3. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմի նշանակված` Հանրային խորհրդի անդամները սույն կարկադրությունն ուժի մեջ մտնելուց հետո 40 օրվա ընթացքում կազմակերպում են Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման և Հանրային խորհրդի մյուս անդամների ընտրության գործընթացը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. մարտի 11, Երևան
ՆԿ-36-Ն

← Վերադառնալ ցուցակին