ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հանրային խորհուրդ ստեղծելու մասին


Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով`

որոշում եմ.

  1. Ստեղծել Հանրային խորհուրդ` խորհրդակցական մարմնի կարգավիճակով:
  2. Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել հանձնախումբ` համաձայն հավելվածի:
  3. Հանձնածմբին` եռամսյա ժամկետում`
    - ձևավորել աշխատանքային խմբեր ընդդիմության և իշխանության մաս կազմող քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ` ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը Հանրային խորհրդի կազմավորման գործընթացին.
    - հաշվի առնելով առկա մոտեցումները` Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ ներկայացնել Հանրային խորհրդի կազմի և կանոնադրության վերաբերյալ:
  4. Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական Գառնիկ Իսաղուլյանին և Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Սևակ Լալայանին` ապահովել հանձնախմբի բնականոն գործունեությունը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008 թ. հունիսի 12, Երևան

← Վերադառնալ ցուցակին