Խղճի ազատությանը և կրոնական կազմակերպություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների քննարկում՝ ենթահանձնաժողովում

25.07.2011

Հուլիսի 30-ին, ժամը 14:00-ին ՀՀ Հանրային խորհրդի 607 սրահում հրավիրած նիստում ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերով հանձնաժողովի՝ կրոնի հարցերով ենթահանձնաժողովը քննարկելու է Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը:

Նիստին հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից և մասնավորապես, արդարադատության նախարարությունից:

ՀԽ անդամներից նիստին ներկա կլինեն կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը, պաշտպանության, անվտանգության, արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովի նախագահ Կարլոս Ղազարյանը և Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

ՀՀ Հանրային խորհրդի
տեղեկատվություն
25.07.2011թ.
 

← Վերադառնալ ցուցակին