Հանրային խորհրդում տեղի ունեցավ ՙՀեղինակային կարծիքի՚ ակումբային առաջին հանդիպումը

06.04.2011

Ապրիլի 6-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի ունեցավ ՙՀանրային կարծիքի շտեմարան՚ տեղեկատվական բազայի ՙՀեղինակային կարծիք՚ բաժնի առաջին ակումբային հանդիպումը, որին վեբ ցանցով միացան մասնակիցներ նաև ԱՄՆ­ից և Ավստրիայից:

Բաժինը, որը կգործարկվի առավելագույնը տասն օրից, առանձին էջեր է տրամադրելու Հայաստանի և արտերկրի հայ քաղաքական, կրոնական, մշակութային, հասարակական գործիչներին, հեռուստաընկերությունների ղեկավարներին և այլն: Էջերը ներառելու են նաև ՙբլոգային՚ տարրեր:

ՙՀեղինակային կարծիք՚ բաժինը գործելու է ՙԱզգային համագործակցության ցանց՚ կառույցի շրջանակներում, որն ստեղծվել է ՀՀ Հանրային խորհրդի՝ ձեռնարկատիրական գործունեության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի, ՙԱզգային համագործակցություն՚ հիմնադրամի, ՙՆոյ՚ ֆիրմայի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի, www.sociology.am կայքի նախաձեռնությամբ և ՙԱնկախ՚ լրատվական կայքի տեղեկատվական հովանավորությամբ::

ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն
06.04.2011թ.

← Վերադառնալ ցուցակին