ՀԽ հանձնաժողովը «երկպալատ խորհրդարան» թեմայով ասուլիս­քննարկում է նախաձեռնել

03.03.2011

ՀՀ Հանրային խորհրդի Ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հարցերով հանձնաժողովը մարտի 4-ին, ժամը 13:00-ին, ՀԽ 607 դահլիճում ( ՙԷրեբունի՚ պլազա) բաց քննարկումներ է նախաձեռնել. թեման՝  ՙՍփյուռքահայերի մասնակցությամբ կառավարման և կարգավորման կառույց ունենալու նպատակահարմարությունը՚ :

  Հայաստանից և Սփյուռքից ստացված բազմաթիվ առաջարկություններից ելնելով, թեման ներկայումս քննարկման է դրված  ՙՀանրային կարծիքի շտեմարան՚  տեղեկատվական բազայի՝ Ինտերնետով սոցիոլոգիական հետազոտությունների http://www.sociology.am/ կայքում: Հանձնաժողովը քննարկումները հրավիրում է՝ հաշվի առնելով սահմանադրության փոփոխություններ պահանջող այս հարցի կարևորությունը, ինչպես նաև, համազգային կառույցների, խորհրդարանական ուժերի դիրքորոշումները պարզելու անհրաժեշտությունը:
Կներկայացվեն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին http://www.sociology.am/ կայքում անցկացված հարցումների ամփոփիչ արդյունքները:

ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն
2, մարտ, 2011թ.

← Վերադառնալ ցուցակին