ՀՀ Հանրային խորհրդի 15 /տասնհինգերորդ/ լիագումար նիստի ՈՐՈՇՈՒՄԸ

15.12.2011

ՀՀ Հանրային խորհուրդը քննարկելով Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունները` ՀՀ-ում 2011թ. վարելահողերի օգտագործման վիճակի մասին, նշում է.

ՀՀ Հանրային խորհուրդը Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության Ծրագրի քննարկումների ընթացքում, ծրագրի իրականացման հիմնարար ուղղություններից առանձնացրել էր վարելահողերի օգտագործման ներկայումս առկա անբավարար վիճակը: Ստեղծված անբավարար իրավիճակի պատճառների ուսումնասիրման, 2011թ. դրությամբ չմշակվող վարելահողերի տարածք¬ների ճշգրտման և վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ մշակելու նպատակով ՀՀ Հանրային խորհրդի գյուղա-տնտեսության և բնապահպանության հանձնաժողովը ՀՀ պետական ագրարային համալսարանի մասնագետների հետ համատեղ մշա¬կեց <<ՀՀ-ում վարելահողերի չօգտագործման պատ¬ճառների բացահայտման վե¬րա¬¬¬բերյալ հարցաթերթ-հարցաշար>> (հավելված 1): Հարցաթերթ-հարցաշարում ընդ¬գրկվել է 21 հարց, որոնց լիարժեք պատասխանները հնարավորություն տվեցին 95 %-ի ճշտությամբ գնահատել չմշակվող վարելահողերի տարածքները և բացահայտել դրանց չօգտա-գործման պատճառները:

Հարցաթերթ-հարցաշարի վերջնական արդյունքներն ամփոփելուց հետո բացա¬հայտվել է, որ 2011թ. վարելահողերի չմշակման հիմնական պատճառներն են՝
- հողերի ճահճացումը,
- հողերի գերխոնավացումը,
- կոլեկտորա-դրենաժային ցանցի անսարքությունը,
- հողերի երկրորդային աղակալումը,
- ոռոգման ցանցի անսարքությունը,
- ոռոգման ջրի անհասանելիությունը կամ անբավարարությունը, ոչ մատչելիությունը,
- գյուղատնտեսական մեքենաների և գործիքների պակասը,
- որակյալ սերմերի անբավարար քանակությունը և բարձր գները,
- պարարտանյութերի և թունաքիմիկատների ձեռք բերման բարձր գներն ու ոչ մատչելիությունը,
- վարելահողերի մասնատվածությունն ու փոքր չափերը,
- վարելահողերի բնակավայրերից հեռու գտնվելը,
- մատուցած ծառայությունների բարձր գները,
- գյուղացիական տնտեսությունների ոչ բավարար ֆինանսական կարողությունները:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված վարելահողերի չմշակման հիմնական պատճառները մեղմելու, ՀՀ վարելահողերի լրիվ և արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով`

ՀՀ Հանրային խորհուրդը որոշեց՝

Հիմք ունենալով ՀՀ կառավարության կողմից վարվող ագրարային քաղա¬քակա¬նու¬թյան խնդիրները և պարենային ապահովության մակարդակի բարձրացման դրույթ¬ները` հանրա¬¬-պետությունում գյուղատնտեսական հողատեսքերի օգտա¬գործման ար¬դյունա¬վետության բարձրացման ուղղությամբ, վարելահողերի չմշակման պատճառները մեղմելու և արդյունավետ օգտագործելու նպատակով, հավանություն տալ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված <<ՀՀ-ում 2011թ. վարելահողերի օգտագործման վիճակի մասին>> առաջարկություններին և ներկայացնել վերջիններս ՀՀ կառավարություն:

ՀՀ Հանրային խորհուրդ

13.12.2011 թ., ք.Երևան

← Վերադառնալ ցուցակին