ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՐՈՆԻ, ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՄԱԿԱՆ-ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` Ա

27.10.2011


ՙԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ ԶԲՈՍԱՅԳԻ՚ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

       Քննարկելով հարցը, ենթահանձնաժողովն անընդունելի է համարում, որ`
1) Առաջարկ-նախագիծն ունի երկիմաստ նպատակ, այսինքն` ՙՀայկական դրամի՚ անվան տակ ցուցադրության պետք է արժանացվեն ոչ թե մեր պատմությունը ներկայացնող դրամները, այլ 1993-1994 թ.-ից սկսած, Կենտրոնական բանկի կողմից թողարկվող հուշադրամները:
     Ծանոթություն 1.Սույն տեսակետը 2011թ.-ի գարնանը, սույն հարցի բանավոր վերլուծությունների և քննարկումների ժամանակ Կ.Կոմենդարյանին հայտնվել է և առաջարկվել վերանայել ու կատարել անվանման համապատասխան փոփոխություն, որը տեղի չի ունեցել:

     2) Անհեթեթ և անընդունելի է կառուցվող այգում ստեղծել ՙԴրամի այգի՚ կամ ՙՄեծերի արահետ՚, քանի որ նախ` վիրավորական է հենց ազգի համար և այդ ճանապարհով կիրականացվի մեր ազգի մեծերի հիշատակի, արժեքի ու արժանապատվության նսեմացում ու արժեզրկում` նրանց հավասարապես դնելով կենդանիների, թռչունների, դրամի (փող) հետ հավասար հարթության վրա;
     Ծանոթություն 2. Սույն կետի վերաբերյալ` ինչպես ծանոթություն 1-ում:

     3) Այս նախաձեռնությամբ, ընտրելով Մյասնիկյանի և Շահումյանի արձանների միջև ընկած կանաչ տարածքը. վտանգվում է այդ գեղեցիկ պուրակի գոյությունը, որը ժամանակի ընթացքում կզրկվի հանգիստ վայելելն ակնկալող այցելուներից և կասկած է առաջացնում նրա հետագա ճակատագիրը, որի տնօրինման իրավունքը հավանաբար կունենա Կենտրոնական բանկը (այդպես է հասկացվում ըստ Կ.Կոմենդարյանի ներկայացման), մանավանդ, որ այդ հուշադրամները թողարկում է Կենտրոնական Բանկը և նմուշների համալրումը լինելու է շարունակական` նորերով: Միաժամանակ, ՙլրացնելու է ԿԲ-ի այցելուների կենտրոնի նպատակը՚, որը Կ.Կոմենդարյանի կողմից նիստին ներկայացված մեկ էջանոց նյութի նախավերջին կետն է:
Եվ, այսպիսի իրավիճակի դեպքում, ակներևաբար, տարածքը կհայտնվի Կենտրոնական բանկի ենթակայության ներքո` իր անկանխատեսելի հետևանքներով:
     4) Ակնկալելի է, որ լուրջ սպառնալիք է հանդիսանալու այգու տարածքում այլ շինությունների առկայությունը, որի սկիզբը պետք է համարել Կ.Կոմենդարյանի կողմից առաջարկվող ՙհուշանվերների վաճառքի կրպակները՚:
Հաշվի առնելով և ելնելով վերը նշված հանգամանքներից, Ազգային արժեքների ենթահանձնաժողովը
ո ր ո շ ու մ է
1. Կ.Կոմենդարյանի ՙՀայկական դրամի զբոսայգի՚ կառուցելու առաջարկ-նախագիծը մերժել:
2. Կ.Կոմենդարյանի կողմից առաջարկվող հուշադրամների (և նման) ցուցադրությունների համար միակ տարածքը համարել և նախատեսել նրանց թողարկող կառույցի (հասարակական կազմակերպություն, բանկ և այլ...) ունեցած սեփական շենքը կամ շինությունը, որտեղ կհիմնվի, կստեղծվի թանգարան կամ ցուցասրահ:
Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Հանրային խորհրդին` այն հաստատելու և ՀՀ Կառավարությանը, ՀՀ Քաղաքաշինության նախարարությանը, ՀՀ Մշակույթի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, ՀՀ-ում գործող բոլոր բանկերին տրամադրելու և իրազեկելու, ինչպես նաև`
տպագրելու պաշտոնական թերթերում` որպես ի գիտություն բոլոր պետական և ոչ պետական կառույցների համար:
Սույն որոշմանը կից է նիստի ժամանակ ներկայացված գրավոր տեղեկատվությունը Կ.Կոմենդարյանի կողմից (մեկ էջ):

 

Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների
պահպանության, պատկանելության և օգտագործման
խնդիրների ենթահանձնաժողով.
նախագահ` Ժասմեն Ասրյան 26.10.2011թ.

 

← Վերադառնալ ցուցակին