Որոշում` ընդունված Հանրային Խորհրդի ֆինանասա-տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի հունիսի 3-ին կայացած լիագումար նիստի

13.06.2011

Լսելով և քննարկելով Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի ներկայացրած տեղեկատվությունը անցած ժամանակահատվածում հանձնաժողովի կոլեգիայի կատարած աշխատանքների մասին, նշում է, որ հանձնաժողովի նախագահի զեկույցում բարձրացված հարցերը ունեն հասարակական հնչեղություն:
Հաշվի առնելով ՀՀ Նախագահի 2011թ մարտի 12-ի տնտեսական քաղաքականություն իրականացնող պատասխանատուների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ կարևորած այն միտքը, որ անհրաժեշտություն է ներկա իրողությունների պայմաններում, կոնկրետ գերակայությունների սահմանումն ու որոշ ճշգրտումների կատարումը` տնտեսության հիմնական ճյուղերի զարգացման ապահովման մասին, փաստել է, որ 2010թ-ի արդյունքներով արդյունաբերության մեջ 9% աճը բավարար չէ, որովհետև հիմքը ցածր է: Կարևորելով հարկային մաքսային համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը և ընդգծելով, որ գալու է մի պահ, որ մտնելու ենք շեշտակի փոփոխությունների փուլ, որին պետք է պատրաստվել: Ազգային արժույթի մասին խոսելով փաստել է, որ դրամի արժևորումը տնտեսության և ներքին արտադրողի համար անբարենպաստ և անընդունելի երևույթ է, որոնք տևական ժամանակ խանգարել են և պետք է սպասել, որ այս տարի ունենալու ենք դրամի շատ դանդաղ և կայուն արժեզրկում, ինչը բնականաբար կնպաստի տեղական արտադրության խթանմանը և արտահանման ծավալների մեծացմանը:/
Լիովին կիսելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այս պահանջները, ստորև ներկայացնում ենք մեր մոտեցումները արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի ընդունման անհրաժեշտության, արդյունաբերության համալիրի զարգացման առաջնահերթությունների և դրանց հետ առնչվող տնտեսական խնդիրների վերաբերյալ, որոնց լուծման խնդիրները ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը ներառել է իր գործառույթներում:
Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը գտնում է, անհրաժեշտ է, որ ՀՀ Կառավարությանը կարճ ժամկետում ընդունի արդյունաբերական քաղաքականության հայեցակարգը, որում արդյունաբերությունը պետք է համարվի գերակա ուղղություն, նպաստավոր պայմաններ ստեղծվի արտահանման խթանման և ներմուծմանը փոխարինող ապրանքային արտադրություն կազմակերպելուն:

- Վարել ճկուն և դինամիկ հարկային, մաքսային քաղաքականություն` տեղական շուկայում ապահովելով Հայրենական արտադրության ապրանքների գերակայությունը, , որը չպետք է նպաստավոր պայման դառնա տեղական ապրանքների որակի իջեցմանը և միևնույն ժամանակ կանխարգելի գնային թռիչքները:

- Հարկա- բյուջետային քաղաքականության մեջ , մեխանիզմներ առաջարկել` բյուջետային մուտքերի հավաքագրման տեսակարար կշռում շարունակ մեծացնելու ուղղակի հարկերի մասնաբաժինը անուղղակիի նկատմամբ /ներկայիս համամասնությունը ` 30:60 է/:

- Կենտրոնական բանկի հետ քննարկումներ կազմակերպել վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման, դրամական զանգվածի ընդլայման, տարադրամի կայուն և աստիճանական արժեքազրկման ուղղությամբ ` նպատակ ունենալով լուծելու տեղական արտադրության ծավալների ընդլայնման և արտահանման խնդիրները, ներառելով նաև սղաճը:

- Հետամուտ լինել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` ավարտելու արդյունաբերական ձեռնարկությունների հիմնական միջոցների գույքագրումը և առաջարկություններ ներկայացնել տնտեսության արդիականացման և մրցունակության վերաբերյալ

- Միջնորդել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին` քննարկումներ կազմակերպել հարկային վարչարարության հետևանքների վերաբերյալ տնտեսության տարբեր ոլորտներում, նկատի ունենալով տնտեսական համաներման պարագան և նման գործառույթը հետագայում բացառելը:

- Գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի հետ շարունակել աշխատանքները` վերամշակող արդյունաբերության, սննդի արտադրության և այլ հարցերում համատեղ քննարկումներ կազմակերպելու և որոշումներ ընդունելու համար:

- ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարության հետ մշտական աշխատանքներ տանել տնտեսական կցորդների ինստիտուտի աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

- Պարբերաբար դարձնել ենթահանձնաժողովների և ճյուղային նախարարությունների հետ քննարկումները` հանձնաժողովի իրավասության շրջանակներում գտնվող հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ

- Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղեկատվությունը ընդունել ի գիտություն:
 

← Վերադառնալ ցուցակին