Սերժ Սարգսյանը կարևորեց Հանրային խորհրդի դերը` ընգծելով այն օրենսդրությամբ կարգավորելու անհրաժեշտությունը 19.04.2012

Հանրային խորհրդի անդամները ապրիլի 19-ին հանդիպեցին Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Օրակարգում էին գյուղատնտեսության ոլորտում հրատապ կարգավորում պահանջող որոշ խնդիրների, արտահանման ընդլայնման և խթանման, Հայաստանում կատոդային պղինձ ստանալու վերաբերյալ, Հանրային հեռուստատեսության եթերի բովանդակության հետ կապված և արդիական համարվող այլ հարցեր:

ՀՀ հանրային խորհրդում տեղի ունեցած հանրային լսումների արդյունքների մասին 09.03.2012

Ս.թ. փետրվարի 23-ին ՀՀ հանրային խորհրդում քննարկվեց Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի հարակից այգում իրականացվող շինարարական աշխատանքների և դրանց շուրջ հասարակության մի հատվածի դժգոհության հարցը: Քննարկման արդյունքներն արդեն ամփոփվել են:

Քննարկվեցին նախընտրական քարոզչության ժամանակ ընտրողների հետ ինտերակտիվ կապի ապահովման խնդիրները 07.03.2012

Այն մտահոգությունը, որ դեռ կարգավորված չեն զանգվածային լրատվամիջոցներով հավասար հնարավորությունների ապահովմամբ բանավեճերի, կլոր սեղանների, ընտրողների հետ անմիջական ինտերակտիվ կապով քննարկումների կազմակերպման, ֆինանսավորման հարցերը, "Ազգային համագործակցություն" հիմնադրամի հանրության հետ կապերի համացանցային ակումբը ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի հետ համատեղ ս.թ. մարտի 6-ին անցկացրեց համացանցային քննարկում-ասուլիս:

Հանրային խորհուրդն ամփոփեց 2011 թ. գործունեությունը 28.02.2012

ՀՀ հանրային խորհուրդը ս.թ փետրվարի 28-ին ամփոփեց 2011 թվականի գործունեության արդյունքները` միաժամանակ ներկայացնելով երկուսուկես տարվա ընթացքում հասարակության ուշադրության կենտրոնում եղած խնդիրների վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկները:

Հանրային խորհրդում քննարկվեց Մաշտոցի այգում իրականացվող շինարարության և դրա շուրջ բարձրացված հասարակական բողոքի հարցը 23.02.2012

Այսօր Հանրային Խորհրդում քննարկվեց Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պողոտայի հարակից այգում տեղադրելու և դրա շուրջ բարձրացված հասարակական բողոքի հարցը:

Քննարկվեց ''Նոյան Տապան'' գիտակրթական պատմամշակութային համալիրի կառուցման հարցը 22.02.2012

Ս.թ.փետրվարի 22-ին Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նիստում քննարկվեց ''Նոյան Տապան'' գիտակրթական պատմամշակութային համալիրի կառուցման հարցը: