ՀԽ երիտասարդության ենթահանձնաժողովում քննարկվեցին հեռուստաեթերի խնդիրներն ու բարեփոխման անհրաժեշտության հարցը 09.07.2012

Երիտասարդները բարձրացրեցին հեռուստաեթերի խնդիրներն ու ներկայացրին բարեփոխմանն ուղղված առաջարկներ: Կարևորվեցին հատկապես օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից պարբերաբար հանրային քննարկումներ անցկացնելու և հեռուստաեթերի վերլուծություն իրականացնելու, ինչպես նաև հեռուստատեսության սոցիալ-մշակութային քաղաքականության մշակման անհրաժեշտությունը:

Քննարկում փոքր և միջին բիզնեսի խնդիրների շուրջ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 04.07.2012

Ս.թ. հուլիսի 4-ին տեղի ունեցավ Հանրային խորհրդինկից փոքր և միջին բիզնեսին աջակցող խորհրդի անդրանիկ նիստը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քննարկել են հեռուստատեսության խնդիրներն ու եթերային նոր քաղաքականություն մշակելու հարցը 28.06.2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քննարկել են վերջերս մի շարք մտավորականների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ՀՀ նախագահին ուղղված նամակը, որով իրենց մտահոգությունն են հայտնում հեռուստատեսության ագրեսիվ, քրեածին և հակասոցիալական բովանդակության վերաբերյալ:

ՀՀ հանրային խորհրդի գործունեությունը Ռիո դե Ժանեյրոյում 22.06.2012

Հունիսի 14-15-ը Հանրային խորհրդի պատվիրակությունը` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, մասնակցել է Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (ՏՍԽՀԻՄԱ) ամենամյա գլխավոր վեհաժողովի աշխատանքներին, որը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում:

ՀՀ Հանրային խորհուրդն ու Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական խորհուրդը կհամագործակցեն 15.06.2012

Հունիսի 14-ին Հայաստանի Հանրային խորհրդի և Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական խորհրդի միջև կնքվել է երկկողմանի համաձայնագիր:

Հանձնաժողովի նիստում ներկայացվեցին ենթահանձնաժողովների հաշվետվությունները 02.06.2012

Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովում ս.թ. հունիսի 2-ին տեղի ունեցավ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝ ենթահանձնաժողովների կատարած աշխատանքների հաշվետվությունը, Հայոց պատմական և բնության հուշարձանները՝ որպես ազգային մշակութային արժեք ճանաչելու և պահպանելու հարցը, հանձնաժողովի դերը Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականության հայեցակարգը հանրային քնարկմանը ներկայացնելու մեջ: