Հանրային խորհրդի պատվիրակության այցը Հունաստան 22.10.2012

Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Խրիստոս Պոլիզողոպուլոսի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման, հանրային-հասարակական ոլորտի կառույցների միջև կապերի հաստատման, հանրային խորհուրդների միջև փորձի փոխանակման և հարցեր:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում քննարկվեց հեռուստաեթերի հարցը 26.09.2012

Սեպտեմբերի 26-ին Հանրային խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի լիագումար նիստում քննարկվեց հեռուստաեթերի հարցը, որին ներկա էին հանձնաժողովի անդամներ, խնդրով մտահոգ մտավորականներ, հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչներ:

Մի շարք հարցեր` Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստում 14.09.2012

Սեպտեմբերի 14-ին Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր` Երևանի հասարակական տրանսպորտի խնդիրները, ՀՀ մաքսային օրենսգրքի 34 և 48–րդ հոդվածների 1-ին կետի "բ" ենթակետի "Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար" և "Ժամանակավոր արտահանում վերամշակման համար" մաքսային ռեժիմների գործառույթների նույնականացման կիրարկման մասին հարցը, փոքր ավիացիան զարգացնելու նպատակով դելտապլանների և փոքր ինքնաթիռների կառուցման անհրաժեշտության հարցը, Շրջանառության հարկի կիրառման նպատակահարմարության հարցը և Եկամտային հարկը 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու և դրանից բխող խնդիրները:

Քննարկվել է ՀԽ պատվիրակության Չինաստան կատարելիք այցը 31.08.2012

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Հանրային խորհրդում քննարկվեց հեռուստաեթերի հարցը՝ հեռուստաընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ 31.07.2012

անրային խորհրդում կրկին քննարկման դրվեց հեռուստաեթերի հարցը: Այս անգամ քննարկմանը հրավիրված էին հեռուստաընկերությունների ղեկավարները:

Հանրային խորհրդում քննարկվեց հեռուստաեթերի հարցը մի շարք միությունների նախագահների մասնակցությամբ 10.07.2012

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի առաջարկով քննարկմանը ներկա միությունների կողմից մեկ շաբաթվա ընթացքում կներկայացվեն ոլորտը բարեփոխելու կոնկրետ առաջարկներ: