Վազգեն Մանուկյանը հանդիպել է ԵՊՀ մի խումբ ուսանողների հետ 22.09.2017

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների հետ է հանդիպել, որի ընթացքում ներկայացրել է իր քաղաքական կենսագրության փորձն ու գիտելիքները՝ առանձնացնելով հանրության լայն զանգվածների հետ հաղորդակցման, հանրահավաքային ելույթների, դրանց ազդեցության և, առհասարակ, քաղաքական գործունեության առանձնահատկություններն ու նրբերանգները, գաղափարապես հասուն լինելու, համոզիչ ու անկեղծ խոսք ունենալու կարևորությունը: Հանդիպումը նախաձեռնել և կազմակերպել են...

Հանրային խորհրդի անդամները հանդիպել են Նախագահ Սերժ Սարգսյանի հետ 06.07.2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Քննարկման է ներկայացվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրներից ու Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգից մինչև Երևան քաղաքի պատմամշակութային շինությունների ժառանգության պահպանման հիմնախնդիրներ և հեռահաղորդակցության ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկություններ: Նկատի առնելով տարբեր ոլորտներ...

Անվանի ռուս մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը` Հանրային խորհրդում 24.06.2013

Հունիսի 24-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի փոքր դահլիճում Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր հանդիպում ռուս անվանի մանկաբույժ, Ռուսաստանի առողջապահության ազգային պալատի նախագահ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության մոսկովյան գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն...

Հանրային խորհրդի ներկայացուցիչը մասնակցել է Ռուսաստանի քաղավիացիայի հիմնադրման 90-ամյակին նվիրված համաժողովին 29.03.2013

ՀՀ հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը մարտի 21-22-ը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում մասնակցել է Ռուսաստանի քաղավիացիայի հիմնադրման 90-ամյակին նվիրված "Քաղաքացիական օդագնացություն. երեկ, այսօր, վաղը (Ավիատրանս-2013)" գիտագործնական համաժողովին: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ուղերձը, որը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել տիկին Մուրադյանը, հետաքրքիր փաստեր է պարունակում. դեռևս XX դարասկզբին...

Հանրային խորհրդում աշխատանքային խումբ կձևավորի և փաստաթուղթ կընդունվի ՄԱԿ-ի գրասենյակները Թուրքիա տեղափոխելու դեմ 28.03.2013

Մարտի 28-ին ՀՀ հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում՝ ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու և այդ կոնտեքստում ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների և Հայաստանի միջև համագործակցության հարցերի վերաբերյալ: Հանրային քննարկմանը մասնակցում էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, համապատասխան հանձնաժողովի կոլեգիայի անդամներ, ինչպես նաև Արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, Ազգային ժողովի Արտաքին...

Վազգեն Մանուկյանն ընդունել է "Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում" ՀԿ-ի ներկայացուցիչներին 28.03.2013

Մարտի 28-ին ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է "Միդիա-Շանգալ"» եզդիների ազգային միավորում" հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանին, խորհրդի նախագահի տեղակալ Գյուրջիս Քոչոյանին, մարզերի գծով տեղակալ Սաբրի Բաքոյանին և կազմակերպության պաշտոնաթերթի՝ "Շանգալ"-ի խմբագիր Զինա Խատիևային: Ամո Շարոյանը նախ բարձր է գնահատել հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ապա ներկայացրել իրենց կազմակերպության հիմնական նպատակը....