Կազմակերպությունները իրենց ներկայացուցիչներին հանձնաժողովներում առաջադրելու համար դիմում են Հանրային խորհրդին` ներկայացնելով դիմում, ինչպես նաև համապատասխան փաստաթղթեր հետևյալ հասցեով`

Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 6-րդ հարկ 10-րդ սենյակ, Հանրային խորհուրդ:

Դիմումի մեջ նշվում է առաջադրվող ներկայացուցչի ազգանուն, անուն, հայրանունը, համապատասխան հանձնաժողովը, ամբողջությամբ գրվում է ներկայացնող մարմնի անվանումը, նրա իրավաբանական անձի տեսակը, հասցեն, ամսաթիվը: Դիմումը կնքվում ու ստորագրվում է տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից:

Դիմումին կից ներկայացվում են ներկայացուցչի.

  • ինքնակենսագրական թերթիկ (ռեզյումե);
  • հայտարարություն ներկայացուցչի կողմից, որ նա ծանոթ է Հանրային խորհրդի կանոնադրությանը ու համաձայն է առաջադրվել ներկայացնող մարմնի կողմից` որպես տվյալ հանձնաժողովի անդամի թեկնածու;
  • անձնագրի պատճենը: