Նորությունների
բաժանորդագրություն

Հարգելի բարեկամ,

Մեր երկրում առաջին անգամ փորձ է արվում կիրառել հանրային կյանքի կազմակերպման մի ինստիտուտ, որի ընձեռած հնարավորությունները տարիներ ի վեր հաջողությամբ օգտագործում են ժամանակակից աշխարհի բազմաթիվ երկրներում:

Հանրային խորհրդի շնորհիվ հանրությունը հնարավորություն է ստանում` օգտագործելով ոչ կառավարական կառույցներում գործող հմուտ և փորձառու անհատների կարողությունները, իր անմիջական մասնակցությամբ հասարակությանը հուզող ցանկացած հարց ոչ միայն հասցնել Երկրի ղեկավարությանը, այլև նպաստել դրանց վերաբերյալ հանրության հիմնական հատվածի սպասումները բավարարող լուծումների կայացմանը:

Ավելին, ունենալով պետական և տեղական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու իրավասություն, այն կարող է էապես նպաստել մեզանում կոռուպցիայի և անօրինականությունների նվազեցմանը, քաղաքացիների օրինական շահերի պաշտպանությանը և երկրում բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացմանը:


ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան